ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների տրամադրման և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

«Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել ռուսական հայտնի նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակային արձագանքի բացակայության վրա: Ընդգծել է նաև արևմտյան առաջատար երկրների դժկամությունը՝ Կիևի իշխանություններին մղելու Մինսկի համաձայնությունների կատարմանը, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում «Նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է համարել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը: Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Կիևը շարունակում է զինամթերք ստանալ Արևմուտքից, ինչը նրան կարող է դրդել ռազմական ագրեսիա սկսել Դոնբասի ուղղությամբ:

Նախագահները պայմանավորվել են բարձր մակարդակի ռուս-ֆրանսիական երկխոսության տեսադաշտում պահել նշված հարցերը: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 40 րոպե:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում