ՎՎահե Դավթյան

Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը. Դավիթ Բաբայան

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գրքի շնորհանդեսը:

«Ադրբեջանի էթնոազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» գիրքը բաղկացած է երկու մասից: Բաբայանը հայտնել է, որ աշխատությունում ներկայացված են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պատմությունն ու քաղաքականությունը, ապա պատասխանել ներկաների հարցերին:

«Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը, որովհետև, մենք, ի վերջո, այդ երկրի հետ ստիպված ունենք յուրահատուկ հարաբերություններ: Դրա համար պետք է լավ ուսումնասիրենք: Իրենք հայագիտությունը դարձրել են իրենց ռազմավարական ամենակարևոր ուղղություններից մեկը: Մենք նույնը պետք է անենք, որպեսզի այդ պոտենցիալը պահենք»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում