ԳԳոհար Սարգսյան

Ալբերտ Ազարյանին տարեդարձի առթիվ շնորհավորելու համար Երևանի քաղաքապետն այցելել է մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց

Ալբերտ Ազարյանին տարեդարձի առթիվ շնորհավորելու համար Երևանի քաղաքապետն այցելել է մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող՝ մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:

 

Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:

 

Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում