ՄՄարիամ Մխիթարյան

Եվրամիությունը չի քննարկում Ուկրաինայի անդամակցության հարցը. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը չի քննարկում Ուկրաինայի անդամակցության հարցը. Եվրահանձնաժողով

Եվրամիությունն ընդունում է  ԵՄ անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունը, այդ ձգտումը համարում է Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը, սակայն մինչ այժմ այդ հարցը Եվրամիության օրակարգում չկա՝ ասել է միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք ընդունում ենք ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությունը: Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող ազդել այդ որոշման վրա: Մենք Ուկրաինայի հետ ունենք ասոցացման համաձայնագիր, շատ սերտ համագործակցում ենք բոլոր հարցերում, սակայն Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ օրակարգում չկա»,- ասել է խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում