ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:

 
May be an image of ներսում
 

Կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

 
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

May be an image of ներսում
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում