«Գոլդեն Փելիսի» վաճառքից տարեկան 300 մլն դրամ ուղղվելու է Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե. Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Երեկ մրցութային կարգով օտարված նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ամփոփվել էին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։









