ՆՆարե Ոսկանյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա, 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա, 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ծղուկ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագած, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Ամասիա-Բերդաշեն և Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում