ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայում էլեկտրականության թանկացման պատճառով բողոքի ցույցերի ալիքը տարածվել է ողջ երկրում

Թուրքիայում էլեկտրականության թանկացման պատճառով բողոքի ցույցերի ալիքը տարածվել է ողջ երկրում

Թուրքիայում գնաճի պատճառով դժգոհության ալիքը տարածվել է ամբողջ երկրում: 2022 թ. հունվարին այն հասել է գրեթե 50%-ի: Դա առավելապես պայմանավորված է նախագահ Ռեջեփ Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությամբ:

Reuters-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքականությունը հանգեցրել է գազի, էլեկտրաէներգիայի, բենզինի և հասարակական տրանսպորտի գների աճին, ներմուծման գների անկայունության, տնային տնտեսությունների բյուջեի կրճատման և աղքատության խորացման: 

Ընդդիմադիր կուսակցությունների որոշ անդամներ Անկարայում հրկիզել են էլեկտրաէներգիայի իրենց հաշիվները՝ նշելով, որ տների էլեկտրաէներգիայի հաշիվները նույնքան բարձր են, որքան դրանց վարձավճարը: Դիարբեքիրում տասնյակ խանութների տերեր դուրս են եկել փողոց՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի։ 11 քաղաքի, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետները դիմել են Թուրքիայի կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել էներգակիրների գնի անտանելի բեռը թեթևացնելու համար։

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտնել է, որ շատ շուտով էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված նոր միջոցներ կձեռնարկվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում