ԱԱրևիկ Աբելյան

«Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար է տարածաշրջանում. Ջուլհակյան

«Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար է տարածաշրջանում. Ջուլհակյան

Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2021 թվականին բարելավել է իր ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով 2020 թվականի համեմատ: Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Հայաստանը, այսպիսով, 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով, և առաջատարը տարածաշրջանում: Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը:

 

Ըստ «Էքոնոմիստի»՝ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տուրբուլենտության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ:

 
Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումները:
 

Ինչևէ, «Էքոնոմիստը» նաև նշել է, որ չնայած ժողովրդավարության ցուցանիշի բարելավմանը՝ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ, այդուհանդերձ, կան որոշակի մտահոգություններ:

 
Մասնավորապես՝ դատական ​​իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլհակյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում