ՎՎարդուհի Հարությունյան

Թարմացվել է Վեդու հուշարձանի արտաքին տեսքը. Գարիկ Սարգսյան

Թարմացվել է Վեդու հուշարձանի արտաքին տեսքը. Գարիկ Սարգսյան

Թարմացվել է Վեդու հուշարձանի արտաքին տեսքը, մաքրվել է տասնամյակների փոշուց, բարեկարգվել է հարող տարածքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը: 

 

«Վեդի քաղաքի մուտքը զարդարում է քանդակազարդ հուշարձանը: Հուշարձանը գտնվում է Երևան-Վեդի խճուղու աջ կողմում: Այն տեղադրվել է Վեդու կոլտնտեսության պատվերով՝ 1986 թվականին: Քանդակագործն է Ս. Լուսինյանը, ճարտարապետը` Պ. Սեդրակյանը: Տուֆակերտ քանդակը խորհրդանշում է Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքը` զարդամոտիվներով: Իր ողջ տեսքով հիշեցնում է թևերը բարձրացրած արծվի»,- հուշարձանի պատմությունը համառոտ ներկայացրել է Գարիկ Սարգսյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում