Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Որպես ապացույց կարող եմ ասել ՀՀ վերջին նախաձեռնությունը մարդու իրավունքների խորհրդում հերթական անգամ ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի շրջանառության վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է նաև ՀՀ-ի և հայ ժողովրդի, տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում:










