ԳԳևորգ Թոսունյան

Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը
Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը:
 
«Հարգելի հանդիսատես, ցավով հայտնում ենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը մեծ կորուստ ունեցավ: Մեզնից հեռացավ մեր 50 տարվա ընկերը` բարի, հայրենասեր, տաղանդավոր, իր գործին անմնացորդ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ցոլակի Կարապետյանը:
 
Սիրելի Ռուբեն, մեր բեմում քո ստեղծած վառ և մարդկային կերպարները անկրկնելի են, մեզ համար դժվար է լինելու առանց Քեզ: Խորը վշտով ցավակցում ենք նրա հարազատներին ու ընկերներին»,- ասված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում