Առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիից տարհանված գորգերի մասին

ԳԳոհար Սարգսյան

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի նմուշներ են փրկվել: Դրանք ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ի՞նչ տարածք պետք է տրամադրվի այդ գորգերի ցուցադրման համար. այս հարցը տվեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին:

«Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաև, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել յուրաքանչյուր թանգարանային լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը, դժվար է առաջարկել»,- ասաց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա քննարկվում է, թե որն է դրանց ցուցադրման լավագույն տեղը:

«Որքան գիտեմ, այդ կապակցությամբ որոշակի պայմանավորվածություն կա»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում