Տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում ենթադրյալ խարդախություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով, Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից պարզվել է, որ հիշյալ բնույթի ծառայություններ մատուցած անհատ ձեռնարկատերը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման ամենամսյա ակտերում կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանցում ներառել անձանց, ովքեր իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել և այդ կերպ արտահայտված խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական շարժառիթով, միասնական դիտավորությամբ, 2021 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է ընդհանուր 15740000 դրամ գումար՝ այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:








