ԳԳոհար Սարգսյան

Նոր օրենքով հստակեցվում են ԲԴԽ-ի իրավազորության հետ կապված չափանիշները

Նոր օրենքով հստակեցվում են ԲԴԽ-ի իրավազորության հետ կապված չափանիշները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, նաև այն ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Այսպես, փոփոխվում է դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնության համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը:

Նախագծով թույլատրվում է, որպեսզի քվորում լինի 6 անդամի առկայության դեպքում: 5-ի կողմ քվեարկության արդյունքում էլ դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:

Նախկին կարգավորմամբ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր էր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, ունի 10 անդամ: Ստացվում է՝ քվորում ապահովելու համար առնվազն 7 անդամի ներկայություն էր հարկավոր, իսկ առաջարկվող նախագծով՝ բավարար կլինի 6 անդամի ներկայություն:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում