Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է. Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնությունը

Մայր աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հերթական հակահայկական նախաձեռնությանը:
«Օրերս Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս Մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»,- նշված է հայտարարության մեջ:









