ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ դատախազությունը չի ծանուցվել Երևանի պահանջով ամիսներ առաջ կալանավորված Միլե Միլենկովսկու ազատման մասին

ՀՀ դատախազությունը չի ծանուցվել Երևանի պահանջով ամիսներ առաջ կալանավորված Միլե Միլենկովսկու ազատման մասին

Հայաստանի դատախազությունը պաշտոնապես չի ծանուցվել Սերբիայի դատարանի այն որոշման մասին, որը վերաբերում է Երևանի պահանջով ամիսներ առաջ կալանավորված՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն ազատվելուն։

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Սերբիայում 5 ամիս առաջ կալանավորված դիվանագետը այդ երկրի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել օրեր առաջ: Դատարանը նաև մերժել է նրան արտահանձնել Հայաստանին։

Ըստ Աբրահամյանի՝ արտահանձնման նպատակով սերբական կողմին ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներառյալ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմնավորումները։

Ըստ մեղադրանքի՝ Միլենկովսկին օգնել էր Հայաստանից փախչել գործարար Բրանիսլավ Դիմիտրիևիչին, որը մեղադրվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական ծրագրերում խոշոր չափի յուրացում կատարելու համար։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում