ԳԳոհար Սարգսյան

Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները

Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները

ԱԺ հերթական նիստում, որը գումարվել է փետրվարի 8-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, հստակեցվել է ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության դրական տեսակետը: Փոխնախարարը նշել է, որ հեղինակներն ընդունել են գործադիրի առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 9-ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում