ՎՎարդան Հովսեփյան

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք. շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 702 հազար դրամ

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք. շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 702 հազար դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։ Այդ մասին ասված է ԲԸՏՄ-ի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of դրսում
 

«Փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։

 
May be an image of դրսում
 

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

 
May be an image of road
 

Շրջակա միջավայրին հասցված վնասի  չափը կազմել է 702 000 ՀՀ դրամ։

 

Միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում