ԳԳոհար Սարգսյան

Առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները

Առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում ընդունվեց ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով տեսչական մարմիններին հնարավորություն ընձեռվեց, բացի ընթացիկ ստուգումներից, ստուգայցերի միջոցով վերահսկողություն իրականացնել կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ»»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տնտեսական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները:

«Նախագծով նախատեսվում է՝ ստուգայցի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում տեսչական մարմնի՝ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց Ասոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում