ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը իր հավատարմությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը և նոր կանցլերի հետ համագործակցությանը՝ տրանսատլանտյան գործընկերության խորացման համար: Այդ մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղված լարվածությունը հաղթահարելուն ուղղված դիվանագիտական ջանքերը: Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հավաստել են «Ռուսաստանի կողմից էներգակիրների օգտագործումը որպես զենք թույլ չտալու իրենց հանձնառությունը»:

«Ղեկավարներն անդրադարձել են նաև «Մեծ յոթնյակում» Գերմանիայի նախագահությանը, ներառյալ՝ COVID-19- դեմ պայքարի, առողջապահական անվտանգության ամրապնդման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և գլոբալ տնտեսության համապարփակ վերականգնմանն աջակցելու վերաբերյալ ավելի վճռական համատեղ միջոցների ձեռնարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը պարտավորվել են սերտորեն համագործակցել Չինաստանի հարցում և շարունակել նպաստել Արևմտյան Բալկաններում կայունությանն ու բարգավաճմանը:

Փետրվարի 15-ին նախատեսվում է Օլաֆ Շոլցի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում