«Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի մարզային փուլը՝ Սյունիքում

ԳԳոհար Սարգսյան

Դավիթ Համբարձումյանի անվան Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց սիրողական սեղանի թենիս մրցաշարի մարզային փուլը: Առաջնությանը մասնակցում էին Սյունիքի մարզի Կապանի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի, Քաջարանի այն ներկայացուցիչները, որոնք համայնքային փուլում զբաղեցրել էին 1-3-րդ տեղերը:

Արշամ Սարգսյան («Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի կազմակերպիչ)- Մրցումներն իր բովանադակությամբ բաղկացած է երեք փուլից՝ առաջինը համայնքային փուլն էր, երկրորդը մարզային է և երրորդը եզրափակիչ հանրապետական փուլն է: Ընդհանուր ձևավորվելու է հավաքական թիմ, և փորձելու ենք Սյունիքի մարզի անունը բարձր պահել ՀՀ եզրափակիչ փուլում:

Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտը մասսայական դարձնելու ձգտումով` սահմանվել է տարիքային ընդգրկուն սահմանաչափ: Մրցաշարին մասնակցում է երկու տարիքային խումբ` առաջինում 18-35 տարեկան կանայք են և 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ` 36-ից բարձր կանայք և 41-ից բարձր տղամարդիկ: Ըստ մրցաշարի կանոնների՝ չեն կարող մասնակցել վերջին 5 տարում սեղանի թենիսի Հայաստանի առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիկները և բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:

Անուշ Աբրահամյան (Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ) - Մասնակցում է 37 մասնակից, նրանք վիճակահանության արդյունքում ընտրել են իրենց մրցակիցներին և խաղալու են մինչև հաղթելը: Մարզային փուլում, ովքեր որ հաղթեն՝ 12 հոգի, Չարենցավանում մարտ ամսին կայանալիք արդեն հանրապետական փուլին են մասնակցելու:

Կանանց առաջին տարիքային խմբի Սիսիանի համայնքային փուլում հաղթել էր Արցախից տեղահանված Մերի Սիրականյանը:

Նորայր Բադալյան («Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի մասնակից) - Երբ հայտարարվեց այս մրցույթի մասին, մեծ ցանկություն հայտնեցի մասնակցել: Թենիս սիրողական մակարդակի վրա խաղացել եմ, վատ չի ստացվել, հիմա երկար տարիների ընդմիջումից հետո փորձեմ մասնակցել, տեսնենք՝ ինչ կստացվի:

65-ամյա Կարեն Բեգլարյանը սեղանի թենիսի 40 տարվա փորձառություն ունեցող մարզիչ է: Ներկայացնում է Քաջարան համայնքը: Մասնակցում է տարեկից ընկերների հետ:

Կարեն Բեգլարյան («Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի մասնակից) - Առաջին անգամ եմ տեսնում էս 40 տարվա մեջ լեփ-լեցուն լինի ստեղ սեղանի թենիսի սիրահարներով:

Սյունիքի մարզային փուլի հաղթողներն առաջիկայում իրենց ուժերը կփորձեն հանրապետական առաջնությունում, որը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 1-ին տեղը գրաված մարզիկը կպարգևատրվի 1.000.000 դրամով, 2-րդ տեղի համար սահմանված է 600.000 և 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ մրցանակ:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում