ՎՎարդուհի Հարությունյան

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել է կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել է կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Նշվել է, որ Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցելու են 80 երկրի թիմեր:

Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է մարզահամերգային համալիրում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է նման խոշոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում