ԴԴավիթ Մուրադյան

Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը. Աբդոլլահիան

Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելով նրան Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: 

Ուղերձում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել: Նա հավելել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել ու ամրապնդվել են տարբեր ոլորտներում և բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են համագործակցության իրավական հիմքերը»։

Աբդոլլահիանը  նշել է, որ Իրանը ցանկանում է  ամրապնդել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում