ՄՄարիա Գաբրիելյան

Շարունակվում են սփյուռքի համայնքների հետ Զարեհ Սինանյանի առցանց հանդիպումները

Շարունակվում են սփյուռքի համայնքների հետ Զարեհ Սինանյանի առցանց հանդիպումները

Շարունակվում են սփյուռքի համայնքների հետ առցանց հանդիպումները: Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում:

 
«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Տաշքենդ, Սամարղանդ և Ֆերգանա քաղաքների հայ համայնքների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը:
 

Հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հրավիրել ակտիվորեն մասնակցել դրանց, խոսել նաև առաջիկայում տարածաշրջան այց կատարելու հնարավորության մասին:

 

Ուզբեկստանի հայության ցանկությունն է ունենալ դեսպանատուն, ավիահաղորդակցություն հայրենիքի հետ, կապերի աշխուժացում: Դեսպանը կարևորել է քույր քաղաքներ ունենալու ծրագիրը, առաջիկայում այդպիսի հուշագիր կստորագրվի Գյումրիի և Սամարղանդի միջև»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում