ԳԳոհար Սարգսյան

Սպանության փորձ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ

Սպանության փորձ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է:


Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝  պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:


Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասի  հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 


Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում