ՎՎարդուհի Հարությունյան

Հրդեհ՝ «Դիլիջանի ազգային պարկի» տարածքում. այրվել է խոտածածկույթ, ջերմահարվել է մոտ 120 եղևնի

Հրդեհ՝ «Դիլիջանի ազգային պարկի» տարածքում. այրվել է խոտածածկույթ, ջերմահարվել է մոտ 120 եղևնի

Փետրվարի 5-ին, ժամը 14:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկի» տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում