ՎՎահե Դավթյան

Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան. Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Գրիգորյանի վախճանով հայ  մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին:

Նրա վախճանով հայ  մշակույթն ու երգարվեստը  մեծ կորուստ ունեցան:

Անուրանալի ու անգնահատելի են նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում:

Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝ հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին:

Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են:

Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում»,- ասված է հեռագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում