«Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» ցուցահանդես մետրոյի «Երիտասարդական» կայարանում

ԳԳևորգ Թոսունյան

Մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Արդեն մի քանի օր է՝ ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային: 

«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար»,- նշել է  մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:  

ՊԵԿ մաքսային համակարգը ներկայում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ՝ առանցքում բարեվարքության չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանի մաքսային ծառայողը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում