ՎՎարդան Հովսեփյան

Երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առձեռն և առցանց

Երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առձեռն և առցանց

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում  անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Դիմել հնարավոր է նաև առձեռն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Հիշեցնենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50.000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է.
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում