ԱԱլիս Մելիքսեթյան

Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը

Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության արդյունքում կանխվել է ապօրինաշինության հերթական դեպքը:

 
«Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով: Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել: Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար:
 
May be an image of tree and outdoors
 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության:

 
May be an image of 1 person, outdoors and tree
 
Այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր:
 
May be an image of tree and outdoors

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում