Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ

ԼԼիլիթ Սեդրակյան

Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստն է կայացել, որը նախագահում էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Ամբողջ նիստը հեռարձակվեց ուղիղ եթերով՝ աշխատանքների թափանցիկություն ապահովելու նպատակով:

Խորհուրդն այսօր նախագահի տեղակալ ընտրեց՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Նրա թեկնածությունն առաջադրեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում: Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը սատարեցին խորհրդի բոլոր անդամները:

Եղիշե Կիրակոսյան (Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ) - Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ: Եվ այս առումով միանում եմ իմ գործընկերների մոտեցմանը հրապարակայնության և կոմունիկացիայի մասով, որովհետև երևի սկիզբը պետք է լինի հենց այդ ուղղությունների վերհանումը, ինչպես ներկայացված է կարծես՝ հասկանալու համար այն ազդակները և այն խնդիրների դիագնոստիկան, որ առկա է հասարակության մեջ:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում