Վերջին տարիներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը. ՀՀ ԱՆ
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը: