ՎՎարդուհի Հարությունյան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Մարտունի համայնքի ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին ու հնարավորություններին

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Մարտունի համայնքի ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին ու հնարավորություններին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի և Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Մարտունի համայնքի ծննդատանը: 

«Շրջել եմ բուժհաստատության առանձին ծառայություններ իրականացնող կաբինետներում, ծանոթացել ծննդկանների և նորածինների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Մարտունու ծննդատունն ունի անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն: Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք և տարբեր անհրաժեշտ սարքավորումներ:

 

Ծննդատան տնօրենի տեղեկացմամբ՝ բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երևանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ և ժամանակակից սարքավորումներ:
 
Նշված սարքավորումները օգտագործելու նպատակով բուժաշխատողները անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ պացիենտը տեղում կարող է ենթարկվել տարատեսակ հետազոտությունների և ստանալ համապատասխան ախտորոշում»,- հայտնել է մարզպետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում