ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23664 նոր դեպք, մահացել 42 քաղաքացի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23664 նոր դեպք, մահացել 42 քաղաքացի

Փետրվարի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23664 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8326 մարդ, մահացել 42 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.250.108 դեպք, որից ապաքինվել է 1.038.391 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15102 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 77584 հետազոտություն, այդ թվում՝ 47972-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 29612-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 30.05% է, վերջին 14 օրվանը՝ 24.27%, վերջին 7 օրվանը՝ 27.36%:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.736590 մարդ, վերջին մեկ օրում՝  5411  մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5723 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1969 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում