ԳԳոհար Սարգսյան

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով: 

«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի: Կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք կասեցվեցին»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  

Նա նշել է, որ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, որից հետո երկրորդ հանդիսավոր մասում նաև հնչել են շնորհակալական խոսքեր, շնորհավորանքներ 30-ամյակի կապակցությամբ:

«Սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում