Վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազումը կնպաստի մեր թիրախավորած 7 տոկոս տնտեսական աճին. Տիգրան Խաչատրյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ որքան բարձր են վերաֆինանսավորման տոկոսադրույքները, այդքան դրանք տնտեսական ակտիվության որոշակի սահմանափակումներ են առաջացնում:

«Եկող տարվա ընթացքում մենք ավելի մոտ ենք լինելու թիրախային գնաճային ֆոնին: Այստեղ կարևոր է բացահայտել դրա կապը տնտեսական ակտիվության հետ: Վերջերս Կենտրոնական բանկն ստիպված եղավ ևս մեկ անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մենք ըստ էության ունենք 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույք: Այն հանգամանքը և փաստը, որ մենք 2021 թվականի դեկտեմբերին արդեն եկել ենք ավելի ցածր գնաճային ֆոնի, քան դրան նախորդող 3 ամիսներն էին, եկող ամիսների ընթացքում կնկատենք  վերաֆինանսավորման տոկոսադրույքների շարունակական նվազում, որը պետք է նպաստի, որ մեր կողմից թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճը տեղի ունենա»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ Կենտրոնական բանկն առաջիկա ամիսների ընթացքում կտա այն հորիզոնը, որտեղ բիզնեսը կկարողանա ավելի ցածր տոկոսադրույքներով տնտեսական ակտիվության պլաններ կազմել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում