Կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան, բայց այս որոշումը բարձր գնահատականի է արժանի. Խաչատուրյան

ԳԳոհար Սարգսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ 65 պատգամավորների կողմից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ այս հանգամանքը որոշակի վստահություն է ներշնչում, որ Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում:

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ առաջադրվելու առթիվ շնորհավորել: Ավելի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Հույս ունեմ, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք, այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել Կառավարությունում»,- ասաց Փաշինյանը:

Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այս որոշումը բարձր գնահատականի է արժանի: Համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որի մասին ամեն օր խոսում ենք այստեղ՝ Կառավարությունում»,- ասաց Խաչատուրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում