ՎՎարդուհի Բալյան

Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է հենասյանը. տուժածները հոսպիտալացվել են

Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է հենասյանը. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվարի 3-ին` ժամը 01:41-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին  Nissan Altima մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներ Գ. Գ.-ին (ծնված 1981 թ.), Ա. Գ.-ին (ծնված 1984 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում