ՆՆարե Ոսկանյան

Հրդեհ՝ բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում

Հրդեհ՝ բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում

Փետրվարի 2-ին, ժամը 20:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22:20-ին։ Այրվել են մոտ 8 խմ ստվարաթղթե թափոններ և պահեստի փայտե երեսպատումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում