ԱԱլիս Մելիքսեթյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, 13 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, 13 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղերում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում