ՄՄերի Ներսիսյան

Լավրովը՝ Բլինքենի հետ հեռախոսազրույցի մասին

Լավրովը՝ Բլինքենի հետ հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի և ԱՄՆ գլխավոր դիվանագետները հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:  ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակելու անվտանգության հարցերով շփումները Մոսկվայի հետ:

Էնթոնի Բլինքենը դեէսկալացիայի և Ուկրաինայի հետ սահմանից զորքերը հետ քաշելու կոչ է արել: Լավրովը Բլինքենի հետ զրույցից հետո ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանի արձագանքը դեռևս միջգերատեսչական համակարգման փուլում է: Նա նշել է, որ նամակում ընդգծել են՝ «Արևմուտքը փորձում է իսպառ մոռանալ անվտանգության անբաժանելիության առանցքային սկզբունքի մասին»:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախընտրում է կենտրոնանալ անվտանգության երաշխիքների հարցերում կարևոր, բայց երկրորդական հարցերի քննարկման վրա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում