Հայրենիքի համար կյանք տվածները չեն մահանում. Շիրակի մարզպետ

ԱԱրսեն Մկրտչյան

Գյումրիում Հայոց բանակի 30-ամյակը նշանավորվել է համերգով՝ նվիրված հայ զինվորին ու սպային։

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են պատերազմի մասնակիցներ, ոմանք՝ հետմահու:

Գյումրիում այսօր բացվել է նաև պատերազմի մասնակից, արվեստագետ Բեն Պողոսյանի «Մշակույթն ընդդեմ պատերազմի» բրոնզաձույլ աշխատանքների ցուցահանդեսը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Հայրենիքի համար կյանք տվածները չեն մահանում: Նրանք անմահանում են, սրբադասվում են, և նրանց տված կյանքի համար մենք այսօր պետք է երախտապարտ լինենք և պատգամ ունենք՝ ապրելու և ապրեցնելու մեր երկիրը»,- ասել է Շիրակի մարզպետը:

«Շատ ընկերներ ունեմ, կորցրել եմ ցավոք, ու մենք պարտք ունենք կատարելու իրենց առաջ: Նախ առաջինը՝ մեր տղերքի թափված արյունը չի կարող այդպես անցնել գնալ: Ավելի պրոֆեսիոնալ է դառնալու, բայց հզոր է բանակը: Որպես մասնակից՝ կարող եմ ասել՝ շատ հզոր է մեր բանակը»,- նշել է 44-օրյա պատերազմի մասնակից Սասուն Կարապետյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում