ԼԼիլիթ Սեդրակյան

Բժիշկներն ու հարբժիշկները հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

Բժիշկներն ու հարբժիշկները հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում այսօր կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը՝ SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։

Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի նպատակին ու գործունեությանը, գնահատման իրականացմանն անհրաժեշտ գործիքակազմին և անձի ֆունկցիոնալության գնահատման համար պահանջվող արձանագրություններին վերաբերող մի շարք մանրամասներ։ Վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել նաև կենտրոնի ինդիկատիվ սարքավորումների, ֆունկցիոնալ գնահատման ինդիկատիվ դրույթների, ինչպես նաև ՖՄԴ գնահատման նորարարական մի շարք ասպեկտների վերաբերյալ։

Դասընթացին ներկա է եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման կարևորությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս բարդ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով։

Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա հետևել 100-ից ավելի երկրների օրինակին, որոնք վերոնշյալ գործընթացը կազմակերպում են առավել արդյունավետ եղանակով։ Նա շեշտել է, որ պետք է անցնել միասնական թեստերի ձեռքբերման, վալիդացման ու գնահատման համակարգի՝ ունենալով նաև միջազգային չափորոշիչներից բխող պայմաններ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում