ԳԳևորգ Թոսունյան

2021 թ. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8 տոկոս

2021 թ. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8 տոկոս

2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:

 

Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
 
ծառայություններ՝ +7.8%,
 
առևտրի շրջանառություն՝ +7.5%,
 
շինարարություն՝ +7.4%,
 
արդյունաբերական արտադրանք՝ +3.3%:
 
Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում:

 

2021 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով:

 

Հարկ է նշել, որ 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում