Հուշակոթող՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին

ԳԳևորգ Թոսունյան

44-օրյա պատերազմում Սևքար գյուղից նահատակների՝ Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի, փոխնդապետ Արթուր Հովսեփյանի, պայմանագրային զինծառայող Արտակ Խեմչյանի, շարքային Սամվել Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է: Օրհնության արարողությամբ սկսված հիշատակի օրը մեկտեղել էր մեծ ու փոքր սևքարցիներին, զինվորականներին, ուժային կառույցների, մարզային և տեղական իշխանությունների պատասխանատուներին, հյուրերին:

Հիշեցին անուն առ անուն՝ շաղախված խոնարհումի և ակնածանքի խոսքով. Իջևանի զորամասի հրամանատար Թաթուլ Ղազարյանի, որ շարքային զինվորի հետ կողք կողքի կռվել է՝ լինելով քաջության օրինակ , Արթուր Հովսեփյանի, որ դիպուկ կրակոցներով խոցել է հակառակորդի մեծաքանակ զրահատեխնիկա, և մյուսների սխրանքը:

Այստեղ էին նաև զոհվածների հարազատները՝ կորստի ցավը սրտում, բայց ոչ ՝ կոտրված․

Հուշակոթողի նախաձեռնությունը համայնքինն է, իսկ աջակիցները՝ բազում, բոլորին չես թվարկի, ասաց Սևքարի վարչական ղեկավարը: Մի քանի ամսում ավարտեցին, խորհրդանշական է, որ բացումը հաջորդեց Հայոց բանակի 30-ամյակի օրվան․

Գյուղի հրապարակում նոր հուշարկոթողը տեղադրվել է ցարական բանակի գեներալ Հովհաննես Վարշամյանի, Սևքարցի Սաքոյի, Մեծ Հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակի հուշարձանի հարևանությամբ, այն դարձնելով սրբավայր, նաև՝ հավերժական բաց դաս՝ սերունդների համար:

Հեղինակ՝ Գայանե Թամամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում