ՆՆարե Ոսկանյան

Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում

Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համա փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում