ՎՎարդուհի Հարությունյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա, 27 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա, 27 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 28-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում