ԱԱրսեն Մկրտչյան

Հանդիսավոր միջոցառումներ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ

Հանդիսավոր միջոցառումներ  ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։

Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։

Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել  հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում