ԱԱլիս Մելիքսեթյան

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․ այրվել են թվային սարքեր

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․ այրվել են թվային սարքեր

Հունվարի 28-ին` ժամը 15։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ 500 հատ), թվային սարքեր (մոտ 1000 հատ) և գույք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում